«Մադրիդի Ռեալն» առաջվա պես մտադիր է ձեռք բերել «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլին, ով անցած շաբաթ երկարաձգեց պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ:
«Արքայական ակումբը» համաձայն է 23-ամյա ուելսցի ֆուտբոլիստի համար վճարել 60 մլն ֆունտ: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ, լոնդոնցիները չեն պատրաստվում վաճառել Բեյլին:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի արդեն ավարտված մրցաշրջանի 33 խաղերում Գարեթը խփել է 21 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում: