«Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» երկրորդ ընկերական խաղը ԱՄՆ-ում ավարտվեց «քաղաքայինների» 5:3 հաշվով հաղթանակով:
Ընդամենը մի քանի օր առաջ «Սիթին» Սենտ-Լուիզում 3:4 հաշվով կամային հաղթանակ տարավ: Այսօրվա խաղը տեղի ունեցավ Նյու-Յորքում՝ 40 հզր երկրպագուների ներկայությամբ:
«Սիթին» հաշվի մեջ առաջ անցավ արդեն 3-րդ րոպեին: Հաշիվը բացեց Գարեթ Բերրին: Առաջին խաղակեսի միջնամասում Սամիր Նասրին երկրորդ գնդակը ուղարկեց լոնդոնցիների դարպասը՝ 2:0:
Ընդմիջումից հետո Ռամիրեսը կրճատեց հաշվի տարբերություն՝ 2:1, որից ընդամենը 6 րոպե հետո Ջեյմս Միլները հաշիվը դարձրեց 3:1: «Սիթին» ևս երկու գնդակ ուղարկեց Չեխի դարպասը: «Ազնվականներից» դուբլի հեղինակ դարձավ Ռամիրսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Խուան Մատան:
Ավելացնենք, որ այս խաղը Ռաֆայել Բենիտեսի համար վերջինն էր «Չելսիի» ղեկին:
Գոլեր. Բերրի՝ 3ր, Նասրի՝ 29ր, 73ր, Ռամիրես՝ 48ր, 68ր, Միլներ՝ 54ր, Մատա՝ 82ր, Ջեկո՝ 84ր