Խաղային կարիերան ավարտած «Էվերթոնի» ավագ Ֆիլ Նևիլը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի օգնականը: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:
36-ամյա Նևիլը մարզելու է առաջին թիմը, որի մարզիչ Ռենե Մալեստինը որոշեց հեռանալ «Օլդ Թրաֆորդից» Սէր Ալեքսի գնալուց հետո:
Ավելի վաղ, «կարմիր սատանաների» նախկին պաշտպանը ցանկություն հայտնեց փոխարինել Մոյեսին «Էվերթոնում», սակայն մերսիսայդյան ակումբը չի ցանկանում վստահել Ֆիլին, ով բացարձակապես մարզչական փորձ չունի:
Սպասվում է, որ Նևիլի հետ Մոյեսը «Յունայթեդ» կհրավիրի նաև Սթիվ Ռաունդին, Քրիս Վուդսին, Ռոբբի Կուկին: Նրանք կփոխարինեն Սէր Ալեքսի և Մալեստինի հետ գնացած Մայք Ֆելանին, Էրիկ Ստիլին, Մարտին Ֆերգյուսոնին՝ գլխավոր մարզչի օգնականին, դարպասապահների մարզչին և գլխավոր սկաութին համապատասխանաբար: