«Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենը հայտնել է, որ իրեն երջանիկ է զգում լոնդոնյան ակումբում և չի ցանկանում հեռանալ:
Պրեմիեր Լիգայի 2012/2013 մրցաշրջանի վերջին 10 խաղերից ընդամենը մեկում է Վերմալենը դաշտ դուրս եկել մեկնարկային կազմում: Չնայած Վերմալենի բացակայությանը, «Արսենալը» 30 հնարավորից հավաքեց 26 միավոր:
Խոսվում էր, որ Արսեն Վենգերը պատրաստվում է բելգիացու փոխարեն թիմ հրավիրել «Սուոնսիի» պաշտպան Էշլի Ուիլյամսին, իսկ Վերմալենին՝ վաճառել:
-Ես երջանիկ եմ «Արսենալում»: Ես այդքան էլ շատ չեմ խաղում, սակայն դա կարող է արագ փոխվել: Ես քրտնաջան աշխատում եմ, որ դա շուտ տեղի ունենա:
Այդպիսի երևույթներ պրոֆեսիոնալ ֆուտբոլում հաճախ են լինում: «Արսենալը» մեծ ակումբ է, որտեղ յուրաքանչյուր դիրքի համար մեծ մրցակցություն կա,- ասել է Վերմալենը: Sky Sports