«Մանչեսթեր Սիթին» պատրաստակամություն է հայտնել վճարել այն գումարը, որը գրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի պայմանագրում, և հստակեցրել է ֆուտբոլիստի հետ կապված մտադրությունները:
Պայմանագրում նշված գումարը 18 մլն եվրո է այն դեպքում, որ այս մրցաշրջանում նա անցկացրել է 60 տոկոսից քիչ խաղեր: Մինչդեռ այս կետը գործելու է միայն մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը:
Ֆուտբոլիստը մտադիր է իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնել երիտասարդական Եվրո-2013-ից հետո:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ռեալը»: