«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հայտնել է, որ Անգլիայի ազգային հավաքականում իր կարիերան կարելի է դատել միայն հաղթած տիտղոսներով:
27-ամյա Ուեյնի անվան դիմաց հավաքականում անցկացված 81 խաղ կա, որոնցում նա դարձել է 35 գոլի հեղինակ: Այժմ նա բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում վեցերորդն է և 14 գնդակ է հետ առաջատար սէր Բոբբի Ռոբսոնից:
Սակայն ի տարբերություն ակումբային ֆուտբոլին, միջազգային ասպարեզում Ռունին այդպես էլ ոչինչ չի հաղթել:
-Ես մշտապես զգում եմ, որ պետք է տիտղոս նվաճել, որպեսզի քեզ հաջողակ համարես: Հնարավոր է՝ ես դառնամ հավաքականում բոլոր ժամանակների ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստը, սակայն եթե որևէ հաղթանակ չունենամ, ապա դա կկորցնի իր իմաստը: Հենց դրա համար եմ խաղում հավաքականում: Իմ նպատակը հավաքականի հաջողությունն է,- ասել է Ռունին: Sky Sports