«Ստոկ Սիթիի» սեփականատեր Պիտեր Քոաթեսը խոստովանել է, որ չի ցանկանում վաճառել դարպասապահ Ասմիր Բեգովիչին, սակայն ընդգծել է, որ այդ հարցում ամեն ինչ կախված կլինի առաջարկվող գումարից:
Ինչպես հայտնի է, Բեգովիչի նկատմամբ ամենալուրջ հետաքրքրությունը ցուցաբերում է «Լիվերպուլը», որի հիմնական դարպասապահ Խոսե Ռեյնան կարող է վերադառնալ հարազատ «Բարսելոնա»: «Ստոկում» չեն ցանկանում բաժանվել Ասմիրից, սակայն պատրաստ են դիտարկել առաջարկները:
-Ասմիրը սուպեր պրոֆեսիոնալ խաղացող է: Մենք նրան շատ ենք սիրում: Նա բարձր մակարդակի դարպասապահ է: Կարծում եմ, որ նրա նման դարպասապահ Պրեմիեր Լիգայում չկա:
Միևնույն ժամանակ նա շատ նպատակասլաց է: Եթե թոփ ակումբները ցանկանան ձեզնից տանել ձեր խաղացողներին, ապա ինձ թվում է՝ դուք չպետք է նրանց զրկեք նման հնարավորությունից:
Այս դեպքում ամեն ինչ կախված կլինի գումարի չափից: Մենք չենք ձգտում վաճառել Ասմիրին և ավելին, չենք պատրաստվում դա անել: Սպասում ենք, որ նա կլինի մեր դարպասապահը նաև հաջորդ մրցաշրջանում,- հայտնել է Քոաթեսը: Sky Sports