«Լիվերպուլը» թիմի հարձակվող Լուիս Սուարեսի հետ կապված իրավիճակի մասին պաշտոնական հայտարարություն է արել:
Ուրուգվայցի ֆուտբոլիստի խոսքերով ստեղծված իրավիճակն իրեն ստիպում է փոխել ակումբը: Սակայն մերսիսայդյան ակումբը չի պատրաստվում բաժանվել իր ռմբարկուից:
«Լուիս Սուարեսը չի վաճառվում: Ո՛չ Սուարեսը, ո՛չ նրա գործակալն այս խնդրով ակումբի հետ չեն կապնվել: Մենք շարունակում ենք աջակցել Լուիսին և ակնկալում ենք, որ մինչև պայմանագրի ավարտը նա կխաղա «Լիվերպուլում»: Այս փուլում մենք այլ հայտարարություն չենք անի»- ասվում է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Լուրերի համաձայն, «Մադրիդի Ռեալը» պատրաստ է Սուարեսի համար 40 մլն ֆունտ վճարել: