«Քուինս Պարկ Ռեյնջերսի» դարպասապահ Ժուլիո Սեզարը խոստովանել է, որ երջանիկ կլիներ մնալ Լոնդոնում: Համաձայն որոշ թերթերում տեղ գտած լուրերի, 33-ամյա բրազիլիացին իր տեղափոխության համար գործնականում համաձայնության է եկել «Արսենալի» հետ: Այժմ Սեզարն ակնարկում է, որ այդ տարբերակը իրեն դուր է գալիս:
-Ես ցանկանում եմ մնալ Անգլիայում: Ինձ դուր է գալիս Լոնդոնը և Պրեմիեր Լիգան: Բանակցություններ կան, սակայն դեռ ոչինչ որոշված չէ: Այժմ ես պետք է լավ հանդես գամ Կոնֆեդերացիայի գավաթում:
Ես չեմ ցանկանում որևէ ակումբի անուն տալ, քանի որ դա ճիշտ չի լինի: Չէ որ ես գործող պայմանագիր ունեմ «ՔՊՌ»-ի հետ,- Globo Esporte-ին տված հարցազրույցում ասել է Սեզարը: