Ինչպես հայտնում է Daily Mirror պարբերականը, «Աստոն Վիլլան» իր հարձակվող Քրիստիան Բենետեկին գնահատում է 40մլն ֆունտ:
Ինչպես հայտնի է, 22-ամյա բելգիացու ծառայություններով հետաքրքրվում են «Արսենալը», «Ատլետիկոն» և «Տոտտենհեմը»: Որոշ տեղեկությունների համաձայն, Բենտեկի համար «Տոտտենհեմը» պատրաստ է ոչ միայն մեծ գումար ծախսել, այլև առաջարկել փորձառու Ջերմեյն Դեֆոյին:
Սակայն, բիրմինգհեմյան ակումբում չեն ցանկանում բաժանվել իրենց աստղից, ով Պրեմիեր Լիգայի վերջին մրցաշրջանում իսկական բացահայտում էր: Քրիստիանին թիմում պահելու համար «Աստոն Վիլլան» հավանական գնորդից բավական մեծ գումար է պահանջում: