«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ցանկանալով ուժեղացնել իր թիմի հարձակման գիծը, ուշադրություն է դարձրել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստ Հալկի վրա:
Այս ամառ բարձրակարգ հարձակվողների պակաս է զգացվում. Ռամադել Ֆալկաոն, Էդիսոն Կավանին, Ռոբերտ Լևանդովսկին պաշտոնապես և ոչ պաշտոնապես արդեն, կարծես թե, իրենց նոր ակումբներն ունեն:
Համաձայն Daily Mirror-ի, սա է պատճառը, որ Մոուրինյոն ուշադրությունը կենտրոնացրել է 26-ամյա Հալկի վրա: Հայտնի է, որ «ազնվականները» հետաքրքրված էին բրազիլացով դեռևս այն ժամանակ, երբ նա հանդես էր գալիս «Պորտուում»:
Հալկը ոչ այնքան հեշտ մրցաշրջան անցկացրեց Ռուսաստանում, և մամուլում տեղ գտած լուրերի համաձայն նա պատրաստ է տեղափոխվել Եվրոպա: Հաղորդվում է, որ «Չելսին» Բրազիլիայի հավաքականի խաղացողի համար կառաջարկի 35 մլն ֆունտ: