«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Ֆերնանդինյոն իր տրանսֆերն արագացնելու համար 4 մլն ֆունտ է վճարել «Շախտյորին»:
Բրազիլիացու վաճառքից «հանքափորները» 34 մլն ֆունտ են ստացել: «Սիթի» տեղափոխվելու ցանկությունն այնքան մեծ է եղել, որ այդ գումարի մի մասը Ֆերնանդինյոն վճարել է իր գրպանից: Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը:
«Շախտյորում» Ֆերնանդինյոն իսկական առաջատար էր, ով վերջին ութ տարում վեց անգամ դարձել է Ուկրաինայի չեմպիոն: Դոնեցկյան ակումբը երկար ժամանակ Ֆերնանդինյոյի համար պահանջում էր 42.5 մլն ֆունտ:
Ավելացնենք, որ «Սիթիում» Ֆերնանդինյոյի աշխատավարձը կազմում է շաբաթական 100 հզր ֆունտ: Այդ պարագայում նրան մեկ ամբողջ մրցաշրջան կպահանջվի 4 մլն ֆունտ վաստակելու համար: