• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սանդերլենդը» համալրվեց սպորտային տնօրենով և սկաուտային ծառայության նոր ղեկավարով

Սանդերլենդ«Սանդերլենդը» հայտարարել է Ռոբերտո Դե Ֆանտիի և Վալենտինո Անջելոնիի նշանակումների մասին` մարզական տնօրենի և գլխավոր սկաուտի պաշտոններում համապատասխանաբար:

Մինչև հիմա «կատուները» չունեին մարզական տնօրենի պաշտոն, բայց նոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն ցանկացավ իր կողքին ունենալ մեկին, ով իր վրա կվերցնի անհրաժեշտ ֆուտբոլիստներ որոնելու և ձեռք բերելու պարտականությունները:

Տաղանդավոր խաղացողներ փնտրելու գործում Դե Ֆանտիին կօգնի Անջելոնին, ով ավելի վաղ Ռոբերտոյի հետ աշխատել է «Ուդինեզեում» և այնտեղից է հայտնի դարձել:

Անջելոնիին Իտալիայում անվանում են «Ուդինեզեի մոդելի» ստեղծող, քանի որ նա շատ տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստների է գտել, բարձր մակարդակի հասցրել և հետո մեծ գումարների դիմաց վաճառել թոփ-ակումբներին: Հենց Վալենտինոյի աշխատանքի շնորհիվ են հայտնաբերվել այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Սալի Մունտարին, Ասամոա Գյանը, Ալեքսիս Սանչեսը, Դավիդ Պիզարոն և Վիչենցո Յակվինտան: