«Չելսին» պաշտոնապես հայտարարել է, որ Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Անդրե Շյուրլեի ձեռբերումը համաձայնեցվել է:
Լոնդոնյան ակումբը դեռ անցած ամռանից պայքարում էր Գերմանիայի հավաքականի խաղացողին ձեռք բերելու համար, բայց գործարքը միայն հիմա հաջողվեց իրականացնել, չնայած «կապույտների» կիսապաշտպան Քևին Դե Բրյունեի` վարձավճարով «Բայեր» տեղափոխվելու անհամաձայնությանը:
Ինչպես նշվում է «կապույտների» պաշտոնական հայտարարության մեջ, հիմա գործարքն ավարտին հասցնելուն մնում է միայն, որ Շյուրլեն բուժզննում անցնի և ստորագրի անհատական պայմանագիր: Լուրերի համաձայն, Շյուրլեն վաղուց համաձայնեցրել է պայմանագրի պայմանները «Չելսիի» հետ: