«Պորտուի» պաշտպան Էլյակիմ Մանգալան խոստովանել է, որ ուշադրություն չի դարձնում այն լուրերին, որոնք կապում են իրեն «Չելսիի» հետ:
Ջոն Թերրիի և Դավիդ Լուիսի անկայուն խաղը հաշվի առնելով, մամուլում լուրեր հայտնվեցին, որ «Չելսին» կարող է ձեռք բերել 22-ամյա Մանգալային, ում ծառայություններով Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված էր դեռևս մադրիդյան ակումբում աշխատելիս:
Սակայն ֆրանսիացին, ով վերջերս «Պորտուի» հետ երրորդ անգամն անընդմեջ դարձավ Պորտուգալիայի չեմպիոն, ուշադրություն չի դարձնում այն լուրերին, որոնք բացի «Չելսիից», կապում են իրեն «Մանչեսթեր Սիթիի» և «ՊՍԺ»-ի հետ:
-Ես շատ չեմ մտածում ապագայի մասին: Վերջին օրերին թերթերը շատ լուրեր են հրատարակել, բայց ես հանգստություն եմ պահպանում: Իմ նպատակը կայանում է նրանում, որ աշխատեմ ամեն օր և առաջընթաց ունենամ իմ ակումբում: Ես միայն մտածում եմ հաջորդ մրցաշրջանում «Պորտուում» իմ ելույթների մասին:
Ինչպես նաև ես շատ ուրախ եմ Ֆրանսիայի հավաքականում իմ նորամուտի համար և երազում եմ խաղալ 2014թ-ի աշխարհի առաջնությունում,- Մանգալայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: