«Նյուքասլի» պաշտպան Սթիվեն Թեյլորը հայտնել է, որ չի պատրաստվում փոխել ակումբը, քանի որ «Սեյնտ Ջեյմս Պարկում» իրեն ամեն ինչ դուր է գալիս:
Որոշ տեղեկությունների համաձայն, «կաչաղակների» սանի ծառայություններով հետաքրքրվում են «Արսենալը», «Ֆուլհեմը» և ֆրանսիական «Մարսելը»: Սակայն Թեյլորն իր ապագան կապում է բացառապես «Նյուքասլի» հետ, որտեղ «շարունակում է ապրել երազանքով»:
-«Նյուքասլում» խաղալը լավագույն բանն է, որ երբևէ ինձ հետ պատահել է: Ես դեռևս ապրում եմ երազանքով, որն ունեն այս քաղաքի բոլոր երիտասարդները:
Չեմ կարող նկարագրել այն ամենն, ինչ զգում եմ 52 հազար երկրպագուների ներկայությամբ խաղում: Դա այն է, ինչին ես միշտ ձգտել եմ,- Թեյլորի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: