«Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրը «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը համաձայնեցնելու համար չեղյալ է համարել իր ուղևորությունը Բրազիլիա:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Էյրը Ռիո-դե-Ժանեյրոյում ֆուտբոլի տնտեսական ասպեկտի վերաբերյան պետք է երկու կոնֆերանս անցկացներ: Սակայն «կարմիրների» ղեկավարը չեղյալ է համարել այդ այցը:
Էյրը մնացել է տանը, և աղբյուրի հաղորդմամբ, հուսով է շուտով ավարտին հասցնել 24-ամյա Մխիթարյանի ձեռքբերման գործընթացը: Գործարքը կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ, քանի որ «Շախտյորը» պատրաստ է վաճառել իր առաջատարի տրանսֆերը:
Ուկրաինայի պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը դարձավ 25 գոլի հեղինակ, և նրա ռմբարկուական հատկանիշներն աննկատ չմնացին «Լիվերպուլի» կողմից: