«Նյուքասլի» կիսապաշտպան Յոհան Կաբայեն ակնարկել է, որ իր տեղափոխությունը «Մոնակո» կարող է կայանալ:
Նախօրեին բուքմեյքերները դադարել են խաղադրույքներ ընդունել Յոհանի` Լիգա 1-ի նորեկի կազմ տեղափոխության համար: Դա համընկնել է այն նորութան հետ, որ Կաբայեն արդեն պատրաստվում է բուժզննում անցնել տրանսֆերն իրականացնելուց առաջ:
Եվ չնայած որ «կաչաղակների» ներկայացուցիչը հերքել է այս տեղեկությունը, Կաբայեն ընդունում է, որ «Մոնակոն» իրեն հետաքրքիր է:
-«Մոնակոն» ուժեղ թիմ ստեղծելու հնարավորություն ունի: Դա շատերին կարող է հետաքրքրել,- Կաբայեի խոսքերն է մեջբերում The Sun-ը: