Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Լիվերպուլում» բուժզննում անցնելու և պայմանագիրը ստորագրելու համար այսօր կմեկնի Անգլիա:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «կարմիրներին» հաջողվել է հաղթել Մխիթարյանի համար մղվող պայքարում: Սպասվում է, որ 23 մլն ֆունտ արժեցող այս գործարքը պաշտոնապես կհաստատվի ոչ ուշ քան այս շաբաթվա վերջ:
24-ամյա Հենրիխի ծառայություններով հետաքրքրված էին նաև Չեմպիոնների Լիգային մասնակցող գրանդ ակումբներ, սակայն Բրենդան Ռոջերսին հաջողվեց Մխիթարյանին համոզել նվազագույնը մեկ մրցաշրջան մնալ առանց Չեմպիոնների Լիգայի:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Լիվերպուլը» Էնդի Քերոլի վաճառքից հետո կհաստատի Մխիթարյանի տեղափոխությունը: