«Նյուքասլի» նոր սպորտային տնօրեն Ջո Քինեյրի տրանսֆերային գլխավոր նպատակն է դարձել «Տվենտեի» պաշտպան Դուգլասը:
Ինչպես հայտնի է, օրեր առաջ 66-ամյա Քինյերը զբաղեցրեց «Նյուքասլի» սպորտային տնօրեին պաշտոնը` դառնալով գլխավոր մարզիչ Ալան Պարդյուին և գլխավոր սկաուտ Գրեմ Կարին կապող օղակ: Ջոն պատասխանատու է «կաչաղակների» տրանսֆերային քաղաքականության համար:
Համաձայն Sunderland Echo-ի, «Նյուքասլի» առաջին նորեկը Քինեյրի պաշտոնավարման և ընդհանրապես այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կդառնա 25-ամյա բրազիլացի Դուգլասը, ում պայմանագիրը «Տվենտեի» հետ ավարտվում է այս ամսվա վերջում: Սակայն այս ձեռքբերումը միակը չի լինի:
-Ալան Պարդյուն ինձ կասի, թե ինչ է մտածում թիմի մասին, և որ դիրքերն է պետք ուժեղացնել: Կկարողանա՞նք գտնել խաղացողներ, ովքեր ավելի շատ գոլեր կխփեն: Կկարողանա՞նք գտնել մեր ֆուտբոլիստներից ավելի լավ ֆուտբոլիստներ: Սրանում է կայանում իմ աշխատանքը: Ես կփորձեմ, որքան հնարավոր է շուտ, թիմը համալրել անհրաժեշտ ֆուտբոլիստներով,- հայտնել է Քինեյրը: