«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ «Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլին 100 մլն ֆունտով գնելն ուղղակի «հիմարություն» կլինի:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակտիվորեն խոսվում է, որ «Ռեալը» պատրաստ է 23-ամյա ուելսցուն ձեռք բերելու համար համաշխարհային նոր ռեկորդ սահմանել: Սակայն Ֆաբրեգասն, ով «Արսենալում» խաղացած տարիներից լավ ճանաչում է Բեյլին, կարծում է, որ Գարեթն այդքան չարժի:
-Իմ կարծիքով հիմարություն է Գարեթ Բելի համար 100 մլն ֆունտ վճարելը: Նա հիանալի ֆուտբոլիստ է, սակայն տեսնենք կգնի՞ «Ռեալը», և կկարողանա՞ Բեյլն իրեն դրսևորել Մադրիդում,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:
Միաժամանակ Սեսկը, ում ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնել է, որ ոչ մի առաջարկ չի ստացել և չի պատրաստվում լքել «Բարսելոնան»: