Առաջիկա օրվա ընթացքում «Չելսին» կանցկացնի «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիին գնելու բանակցությունների որոշիչ փուլը:
Ակնհայտ է, որ «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ուժեղացնել իր թիմի հարձակման գիծը: Սակայն ընտրությունը մեծ չէ. Ռադամել Ֆալկաոն տեղափոխվեց «Մոնակո», իսկ Ռոբերտ Լևանդովսկին չի հեռանա «Բորուսիայից»:
Ուստի «Չելսին» չի ցանկանում կորցնել նաև Կավանիին գնելու հնարավորությունը: Ուրուգվայցու տրանսֆերային արժեքը սահմանված է 53 մլն ֆունտ: Հայտնի է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալը»:
Daily Mirror-ի հաղորդմամբ, չնայած «Չելսիի» ակտիվ հետաքրքրությանը, Կավանին ավելի մոտ է Մադրիդ, քան Լոնդոն տեղափոխվելուն: