Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Արսենալը» շատ մոտ է «Ռեալ Մադրիդի» արգենտինացի հարձակվող Գոնսալու Իգուաինի տրանսֆերը ձեռքբերելուն:
Ինչպես հայտնի է, այս ամռանը թիմը ուժեղացնելու համար «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 70 մլն ֆունտ է ստացել: Ֆրանսիացին անգամ պատրաստվում է վերանայել աշխատավարձերի կառուցվածքը, որպեսզի «Էմիրեյթսը» համալրվի թոփ մակարդակի ֆուտբոլիստներով:
Աղբյուրի հաղորդմամբ, տրանսֆերային այս պատուհանի ընթացքում «Արսենալի» առաջին նորեկը կդառնա Գոնսալո Իգուաինը: Արգենտինացին արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը լոնդնոյան ակումբի հետ, որով կվաստակի շաբաթական 130 հզր ֆունտ:
Ավելացնենք, որ Իգուաինի վաճառքով «Ռեալի» բյուջեն կավելանա 22 մլն ֆունտով, ինչը նշանակում է, որ «զինագործներն» իրենց ակումբի համար տրանսֆերային ռեկորդ կսահմանեն: