Այս մրցաշրջանում հայտնվելով Ջերմեյն Դեֆոյի ետևում, Ադեբայորը ստիպված բավարարվում է երկրորդական մրցաշարերի խաղերով և հազվադեպ փոխարինման դուրս գալով: Ակնկալվում էր, որ Էմանուելը կխաղա չորեքշաբթի երեկոյան «Նորվիչ»-ի դեմ Լիգայի գավաթի հանդիպման ժամանակ, սակայն հիվանդության պատճառով այն տեղի չունեցավ:
Հիմա, նախկին «Արսենալ»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի խաղացողը լուծել է առողջական խնդիրները, սակայն լավագույնը, ինչի վրա նա կարող է հույս ունենալ առաջիկա «Ուիգան»-ի հետ խաղում, դա փոխարինողների նստարանն է:
«Ադեն վերադարձել է պարապունքներին և պատրաստ է մասնակցելու «Ուիգան»-ի հետ հանդիպմանը: Խնդիրն այն է, որ նա շատ քիչ է խաղում այս մրցաշրջանում, հիմնականում ստացած վնասվածքի պատճառով: Նա բաց է թողել վեց խաղ անընդմեջ մրցաշրջանի սկզբում, իսկ այժմ` նաև երկու»:
«Երբ նա դուրս է գալիս խաղադաշտ, նա լավ է աշխատում և ցանկանում է լինել թիմի մի մասնիկը, սակայն Ջերմեյն Դեֆոն նույնպես հիանալի է հանդիս գալիս: Պրեմիեր լիգաի ինը հանդիպումներում նա խփել է հինգ գոլ: Նման արդյունքներով խաղացողները պետք են թիմին»:
«Ադեն կա մեր ծրագրերում, սակայն այս պահի դրությամբ նա պետք է համբերատար լինի: Ես համոզված եմ, որ նա լավ կխաղա վերջին անհաջողություններից հետո», – մեջբերում է Վիլաշ-Բոաշին ESPN-ն: