«Սուոնսիի» կենտրոնական պաշտպան Էշլի Ուիլյամսի տեղափոխությունն «Արսենալ» փլուզման եզրին է:
«Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հետաքրքրվում էր 28-ամյա ուելսցու ծառայություններով դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ մրցաշրջանի ավարտից հետո «Արսենալը» կրկին ցանկանում է ձեռք բերել Ուիլյամսին:
Սակայն, ինչպես հայտնում է The Sun-ը, «Սուոնսին» պատրաստ չէ հրաժեշտ տալ իր ավագին և լավագույն պաշտպանին 10 մլն ֆունտից պակաս գումարի դիմաց: «Արսենալն» էլ պատրաստ չէ նման գումարներ վճարել, ինչի պատճառով էլ երկու ակումբների միջև բանակցությունները մտել են փակուղի: