«Ռեալ Մադրիդի» և «Էվերթոնի» նախկին կիսապաշտպան Ռոյստոն Դրենտեն 2 տարվա պայմանագիր է կնքել Պրեմիեր Լիգան լքած «Ռեդինգի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
26-ամյա հոլանդացին կմիանա «Ռեդինգին»` ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, քանի որ նրա պայմանագիրը Վլադիկովկասի «Ալանիայի» հետ չէր երկարաձգվել: Այս կերպ Դրենտեն միացավ Անտոն Զինգարևիչի ակումբին բացարձակապես անվճար:
Հավելենք, որ ներկա պահին «Ռեդինգը» ակտիվ աշխատանք է կատարում տրանսֆերային շուկայում` կատարելով Պրեմիեր Լիգա վերադառնալու առաջադրանքը: Այդ նպատակով ավելի վաղ «Մեդեյսկի» է ժամանել «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Ուեյն Բրիջը: