«Էվերթոնի» նորանշանակ մարզիչ Ռոբերտո Մարտինեսի առաջին ձեռքբերումը կարող է դառնալ ռուսական «ԲԿՄԱ»-ի կիսապաշտպան Կենյսուկե Հոնդան:
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, 27-ամյա ճապոնացին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Ռուսաստանի չեմպիոնի հետ և այժմ հասանելի է որպես ազատ ֆուտբոլիստ: Հոնդան ցանկանում է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, որտեղ հանդես է գալիս հավաքականում իր թիմակից Շինջի Կագավան:
Այս պահին Կեյսուկեն Ճապոնիայի հավաքականի հետ մասնակցում է Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությանը: Հաղորդվում է, որ Մարտինեսը Հոնդային տեսնում է Մարուան Ֆելայնիին փոխարինող, ով ամենայն հավանականությամբ այս ամռանը կլքի «Գուդիսոն Պարկը»:
Ավելացնենք, որ Հոնդայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Աստոն Վիլլան» և «Տոտտենհեմը»: