Իսպանական El Pais լրատվականը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է վերադարձնել «Ռեալի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուին:
Հաղորդվում է, որ մոտակա օրերին «Յունայթեդի» ղեկավարությունը հանդիպում կունենա պորտուգալացի ֆուտբոլիստի հետ, ով 2009թ-ին ռեկորդային 80 մլն ֆունտի դիմաց լքեց «Օլդ Թրաֆորդը»:
Ակնհայտ է, որ «Ռեալի» նոր մարզիչ Կարլո Անչելոտին մտադիր է պահել Ռոնալդուին, սակայն այս իրավիճակում շատ բան է կախված ֆուտբոլիստից: Եթե Ռոնալդուն հրաժարվի նոր պայմանագիր ստորագրելուց և պահանջի բաց թողնել իրեն, ապա ակումբին այլ բան չի մնա, քան վաճառել աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկին:
Աղբյուրի հաղորդմամբ, «Յունայթեդը» սկսել է աշխատել Ռոնալդուի հնարավոր վերադարձի համար դեռ այն ժամանակ, երբ «մանկունյանցիների» ղեկին Սէր Ալեքս Ֆերգյուսոնն էր: