«Էվերթոնը» պաշտոնապես ներկայացրել է 2013/2014 մրցաշրջանի իր նոր` Nike ընկերության կողմից արտադրված մարզահագուստը:
Մարզահագուստի նոր փաթեթը, որն ընդհանուր առմամբ 150 գրամ է, արված է լիվերպուլյան ակումբի ավանդական գույների մեջ` կապույտ գույնով, սպիտակ օձիքով և ձեռքի վրա գծերով: Մարզաշապիկների վաճառքը կմեկնարկի հուլիսի 24-ից, իսկ հիմա արդեն պատվիրել կարելի է:
-Մենք հույս ունենք, որ մարզահագուստը դուր կգա մեր երկրպագուներին այնպես, ինչպես Ռոբերտո Մարտինեսին և ֆուտբոլիստներին: Մենք անհամբեր սպասում ենք հաջող վաճառք մոտակա շաբաթների ընթացքում,- հայտնել է «Էվերթոնի» գովազդային տնօրեն Դեյվ Բիգեյրը: