Ինչպես հայտնի է դառնում Daily Mirror-ից, «Արսենալը» Ուեյն Ռունիի տրանսֆերը ձեռք բերելու համար առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդին»:
Առաջիկա շաբաթում «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հանդիպում կունենա Ռունիի հետ: Չսպասելով այդ հանդիպմանը՝ «Արսենալն» իր առաջարկն է արել 27-ամյա անգլիացու համար, սակայն մերժում է ստացել: Աղբյուրի հաղորդմամբ, «Յունայթեդի» ղեկավարությունը բացառել է իր աստղի վաճառքը:
Սպասվում է, որ շուտով իրենց առաջարկները կանեն նաև «Չելսին», «ՊՍԺ»-ն և «Մոնակոն»: