«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոստովանել է, որ 10 տարի հետո կավարտի ֆուտբոլային մարզչի իր կարիերան և մտադիր է իրեն փորձել որպես ավտոմրցարշավորդ:
Պորտոգալացի մասնագետն ակտիվ մարզչական գործունեությամբ զբաղվում է 21 տարեկանից և արդեն 35 տարեկանում տեսնում է իր կարիերայի ավարտը:
-Ֆուտբոլի հանդեպ իմ սիրով է պայմանավորված վերջին 11 ամսում իմ հագեցած կյանքը: Ես նվիրված եմ իմ գործին, սակայն կարծում եմ, որ կյանքը կարելի է վայելել նաև այլ բաներով:
Անձամբ ինձ համար սահման գոյություն ունի. առաջիկա 5-10 տարում ավարտել մարզչական գործունեությունը: Իմ մեծագույն երազանքն է մասնակցել «Դաքար» ավտոռալիին: Ես գիտեմ, որ պետք է փորձեմ դա: Սակայն դա կարող եմ անել միայն այն ժամանակ, երբ հեռանամ ֆուտբոլից,- O Jogo թերթին տված հարցազրույցում ասել է Վիլաշ-Բոաշը: