«Սուոնսիի» ձախ պաշտպան Բեն Դեյվիսը կարծում է, որ իր խաղընկեր Էշլի Ուիլյամսի տրանսֆերային արժեքը 10 մլն ֆունտ է:
Ինչպես հայտնի է, Ուիլյամսին ձեռք բերելու համար դեռևս մի քանի ամիս առաջ սկսել է պայքարել«Արսենալը»: Սակայն, հետագայում պարզվեց, որ «զինագործները» չեն պատրաստվում 28-ամյա ուելսցու համար վերոնշյալ գումարը վճարել:
Ներկա պահին թվում է, որ փոխհամաձայնություն երկու ակումբների միջև չի լինի, և Էշլին կդիմավորի հերթական մրցաշրջանը «Լիբերթիում»: Ինչ էլ լինի, Դեյվիսը կարծում է, որ իր ավագն այն խաղացողն է, որի համար արժե լուրջ գումար վճարել:
-10 մլն ֆունտն Էշլիի համար միանգամայն արդարացված է, մանավանդ, երբ տեսնում ես թե ինչ գումարներ են ծախսվում հատկապես արտասահմանյան ֆուտբոլիտներ ձեռք բերելու համար: Այս գումարը լրիվ արդարացված է, չնայած նա մեզ համար շատ մեծ կորուստ կլինի:
Անցած մրցաշրջանում նա լիգայի լավագույն կենտրոնական պաշտպաներից մեկն էր, և պետք է հաշվի առնել, թե ինչ թիմում էր նա խաղում, և որ իր առջև լավագույն կիսապաշտպանները կանգնած չէին,- Դեյվիսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: