«Չելսիի» կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը խոստովանել է, որ մոտակա ժամանակները կարող է մտածել ակումբը փոխելու մասին:
Մի քանի շաբաթ առաջ լուրերը 26-ամյա նիգերացուն կապում էին «Գալաթասարայ» տեղափոխվելու հետ: Սակայն և՛ «Չելսին», և՛ Միկելն ավելի ուշ հերքեցին այդ տեղեկությունը:
Եվ չնայած ամռանը «Սթեմֆորդ Բրիջ» է վերադարձել Ժոզե Մոուրինյոն, իսկ Ջոնը «կապույտների» հետ ունի երկարաժամկետ պայմանագիր, ֆուտբոլիստը չի բացառում այն տարբերակը, որը նրան կստիպի հեռանալ ակումբից:
-Ես 4-ամյա պայմանաքիր ունեմ «Չելսիի» հետ, բայց ֆուտբոլում երբեք չես կարող ինչ-որ բան երաշխավորել: Մի գեղեցիկ օր դուք հայտնվում եք այստեղ, մի քանի օր հետո կարող եք հեռանալ,- Միկելի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: