«Լիվերպուլի» նորեկ Կոլո Տուրեն հայտնել է, որ մտադիր է դառնալ Բրենդան Ռոջերսի թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ:
«Լիվերպուլը», սպասելով «Մանչեսթեր Սիթիի» հետ Տուրեի պայմանագրի լրանալուն, երեկ հայտարարեց իվուարցի փորձառու պաշտպանի պաշտոնական տեղափոխության մասին:
Վերջին երկու տարում Կոլոն մասնակցել է Պրեմիեր լիգայի ընդամենը 29 հանդիպման, ինչի համար էլ մտադիր է պայքարել «Լիվերպուլում» իր տեղն ունենալու համար:
-«Լիվերպուլն» ինձ հնարավորություն տվեց ապացուցելու, որ անգամ 32 տարեկանում ես լավագույն պաշտպաններից մեկն եմ: Ես կօգնեմ «Լիվերպուլին» տիտղոսներ նվաճել:
Ես պատրաստ եմ մրցակցության: Երբ ես տեղափոխվեցի «Արսենալ», ինձ սպասվում էր մրցակցություն Սոլ Քեմպբելի, Մարտին Կիուոնի և Թոնի Ադամսի հետ,- իր նոր ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Կոլո Տուրեն: