«Չելսիի» նորեկ Անդրե Շյուրլեն կարծում է, որ անգլիական Պրեմիեր Լիգան ավելի բարձրակարգ առաջնություն է, քան իր հայրենի Բունդեսլիգան:
Չնայած գերմանական ֆուտբոլի վերջին տարիների ակնհայտ աճին և Բունդեսլիգայի երկու ներկայացուցիչների եզրափակչին Չեմպիոնների Լիգայում, Շյուրլեն Պրեմիեր Լիգան ավելի բարձր է դասում:
-Ես Պրեմիեր Լիգան մի փոքր ավելի բարձր եմ դասում, քան Բունդեսլիգան: Գերմանիայում երկու հավասարազոր գերակումբներ կան` «Բավարիան» և «Բորուսիան», իսկ Անգլիայում` մի խումբ գերակումբներ:
Ես անհամբեր սպասում եմ ծանոթությանն իմ նոր թիմի, նոր խաղընկերների և Լոնդոնի հետ: Ես ցանկանում եմ շատ մրցանակներ հաղթել թիմի հետ: Ես գիտեմ իմ ուժեղ կողմերը և լի եմ վստահությամբ «Չելսիում» իմ կարիերայի մեկնարկից առաջ,- Sportbild-ի հետ հարցազրույցում հայտնել է Շյուրլեն: