«Հալլ Սիթիի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը ցանկանում է ձեռք բերել «Ստոկ Սիթիի» կիսապաշտպան Ուիլսոն Պալասիոսին, ում հետ աշխատել է «Բիրմինգհեմում» և «Ուիգանում»:
Պալասիոսը «Ստոկ» է տեղափոխվել 2011թ-ին՝ «Տոտտենհեմից», սակայն արդեն մեկ տարի է, ինչ տեղ չի գտնում թիմի հիմնական կազմում: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Ստոկի» նոր մարզիչ Մարկ Հյուզը չի պատրաստվում պահել 28-ամյա հոնդուրասցուն:
Հաղորդվում է, որ «Ստոկը» պատրաստ է Ուիլսոնին բաց թողնել 1.5 մլն ֆունտով, որը մոտ չորս անգամ պակաս է այն գումարից, որը 2 տարի առաջ վճարել էին «Տոտտենհեմին»:
Ավելացնենք, որ Պալասիոսի պայմանագիրը, որով վաստականում է շաբաթական 26 հզր ֆունտ, կլրանա 2 տարուց: