Բրիտանական թերթերի տվյալներով, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»:
Լոնդոնյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ալոնսոյի հետ երեք տարի աշխատել է Մադրիդում: Պորտուգալացի մարզիչը հենց Ալոնսոյի միջոցով է ցանկանում ուժեղացնել «կապույտների» միջին գիծը:
Հաղորդվում է, որ «արքայական ակումբը» Ասյեր Իլյարամենդիին գնելուց հետո կարող բաժանվել Ալոնսոյից: