«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը հրաժարվել է ընդգրկվել Դևիդ Մոյեսի մարզչական շտաբում:
Մոյեսը ցանկանում էր, որ Սքոուլզը, ով նախորդ մրցաշրջանի ավարտին ավարտեց ֆուտբոլիստի իր կարիերան, հետևի Ռայան Գիգգսին և Ֆիլ Նևիլին, սակայն վետերանը որոշեց անժամկետ դադար վերցնել և հանգստանալ ֆուտբոլից:
-Ես ցանկանում էի վստահ լինել, որ կապ կունենամ այն ամենի հետ, ինչ եղել է ինձնից առաջ: Դրա համար խոսեցի Սքոուլզի հետ, սակայն Փոլը ցանկանում է որոշ ժամանակ հանգստանալ:
Սքոուլզի հետ հիանալի հարաբերություններ ունեմ և նա շատ է ցանկանում ինձ օգնել: Մոտ երկու ժամ մենք խոսեցինք հեռախոսով: Նա ցանկանում է լինել ընտանիքի հետ: Մենք կզանգահարենք նրան, երբ պատրաստ լինի,- ասել է Մոյեսը: Sky Sports