«Բարսելոնան» «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզի համար 30 մլն ֆունտ է առաջարկել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Խոսվում է, որ «ազնվականների» նոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է հրաժարվել Լուիզի ծառայություններից: Այս հարցում ոչինչ վստահ չենք կարող ասել, քանի որ այս պահին Լուիզը հանգստի մեջ է և չի կարող խոսել Մոուրինյոյի հետ:
Աղբյուրի հաղորդմամբ, «Բարսելոնան» տաղանդավոր բրազիլիացուն տեսնում է որպես թիմի ավագ Կարլես Պույոլին փոխարինող:
Սակայն «Բարսելոնայի» 30 մլն ֆունտի առաջարկը «Չելսին» մերժել է: Սրանով «կապույտները» չեն բացառում Լուիզի վաճառքը, ուղղակի նրանց չի բավականացնում առաջարկվող գումարը: