«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոստովանել է, որ իր ակումբը «Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին գնելու առաջարկություն չի արել:
Չնայած լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Բեյլը չի վաճառվում, մամուլը շարունակում է ուելսցուն ուղարկել «Սանտյագո Բեռնաբեու»: Սակայն «Ռեալն» անգամ փորձ չի կատարել Գարեթին ձեռք բերելու համար:
-Նա հրաշալի խաղացող է, ով հանդես է գալիս մի ակումբում, որի հետ մենք լավ հարաբերությունների մեջ ենք: Բայց կարող եմ ասել, որ մենք ոչ մի առաջարկ չենք արել- Univision-ի հետ հարցազրույցում հայտնել է Պերեսը:
Բացի այդ, Բեյլի տեղափոխությունը մադրիդյան գերակումբ ամբողջովին բացառում է նաև երեկ տեղի ունեցած նոր մարզահագուստի շնորհանդեսը: «Տոտտենհեմի» չորս խաղացողներից մեկը, ովքեր ներկայացնում էին այդ մարզահագուստները, հանդիսանում էր Բեյլը: