«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի գործակալը հայտնել է մերսիսայդյան ակումբի ղեկավարությանը, որ իր գործակալն առաջվա պես ցանկանում է լքել «Էնֆիլդը»:
Օրերս Պեպե Գվարդիոլան, ով Սուարեսի շահերն է ներկայացնում, հանդիպել է «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի և գործադիր տնօրեն Յան Էյրի հետ:
Համաձայն BBC-ի, հանդիպումը բավական ընկերական է ընթացել: Ակումբի ղեկավարները հայտնել են գործակալին, որ մտադիր են պահել Սուարեսին, իսկ Գվարդիոլան հայտնել է, որ Լուիսը ցանկանում է հեռանալ ակումբից: Սակայն Սուարեսը դեռևս չի պատրսատվում տրանսֆերի դուրս բերելու համար դիմում ներկայացնել:
Չնայած «Լիվերպուլը» հաստատակամորեն է տրամադրված 26-այա ուրուգվայցու հարցում, 50 մլն ֆունտի առաջարկը կարող է «կարմիրներին» ստիպել մտքափոխ լինել: Լուիսին ձեռք բերել հավակնում են «Ռեալ Մադրիդը», «Չեսլին» և «Արսենալը»: