Նեմանյա Վիդիչը, Քրիս Սմոլլինգը, Էշլի Յանգը և Նանին բաց կթողնեն «Մանչեսթեր Յունայթեդի» նախամրցաշրջանային շրջագայությունն Ասիա և Ավստրալիա:
Եթե Սմոլլինգի, Յանգի և Նանիի բացակայությունն անակնկալ չէր. նրանք այդպես էլ չհասցրեցին վերականգնվել իրենց վնասվածքներից հետո, ապա Վիդիչի` թիմին մինալու անկարողությունն անսպասելի էր:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, ամենայն հավանականությամբ, Վիդիչի մոտ ծնկի հետ կապված խնդիրներ են առաջացել, երկու վնասվածք, որոնք սերբ պաշտպանը ստացել էր ոչ վաղ անցյալում:
Իրենց շրջագայության առաջին խաղը «կարմիր սատանաները» կանցկացնեն շաբաթ օրը Բանգկոկում` Թաիլանդի հավաքականի բոլոր աստղերի հետ: Ռոբին վան Պերսին, Դավիդ Դե Խեան և Շինջի Կագավան ավելի ուշ կմիանան թիմին: