«Յուվենտուսի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտնել է, որ Էմանուելե Ջակերինին խնդրել է թույլ տալ տեղափոխվել «Սանդերլենդ»:
Հինգշաբթի օրը հայտնի դարձավ, որ Իտալիայի չեմպիոնը Ջակերինիի համար 8 մլն եվրոյի (6.9 մլն ֆունտ) առաջարկ է ստացել «կատուներից»: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Իտալիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը խնդրել է «Յուվետուսին»՝ իրեն բաց թողնել Պաոլո Դի Կանիոյի թիմ:
-Ջակերինիի «Սանդերլենդ» տեղափոխության դեպքում մենք հաշվի կառնենք ֆուտբոլիստի ցանկությունը: Էմանուելեն գիտակցում է այն կարգավիճակը, որը նա կունենա «Սանդերլենդում» և այդքանով հանդերձ՝ ցանկանում է տեղափոխվել: Այս հարցում մենք աջակցում ենք նրան,- Մարոտայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: