Լոնդոնի «Արսենալը» մինչմրցաշրջանային առաջին խաղում ուժերը չափեց Ինդոնեզիայի աստղերի թիմի հետ:
«Զինագործները» մրցակցի դարպասը յոթ անպատասխան գնդակ ուղարկեցին: Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեց Թեո Ուոլկոտը: Երկրորդ խաղակեսում մեկական անգամ աչքի ընկան Ակպոմը, Պոդոլսկին, Օլսոնը և Այսֆելդը: Դուբլի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն:
Գոլեր. Ուոլկոտ՝ 19ր, Ակպոմ՝ 54ր, Ժիրու՝ 59ր, 62ր, Պոդոլսկի՝ 66ր, Օլսոն՝ 68ր, Այսֆելդ՝ 70ր