«Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Դե Բուրը հայտնել է, որ դեմ չի կանգնի Էրիկսենի «Լիվերպուլ» տեղափոխությանը, եթե ֆուտբոլիստի ընտրությունը կանգնի այդ տարբերակի վրա:
Կիրակի օրն անգլիական թերթերը հայտնեցին՝ Էրիկսենին և նրա թիմակից Ալդերվեյրելդին գնելու «Լիվերպուլի» ցանկության մասին: Դե Բուրի խոսքերով, «Այաքսը» 21-ամյա դանիացուն թույլ է տալիս անձամբ որոշել իր ապագան: Եթե Էրիկսենը որոշի տեղափոխվել «Լիվերպուլ», ապա այդպես էլ կլինի:
-Քրիստիանն անձամբ կորոշի, թե ինչ է ուզում: Եթե «Լիվերպուլի» տարբերակը նրա համար լավ կլինի, ապա նա կմիանա «Լիվերպուլին»: Ես կցանկանայի նրան ևս մի քանի տարի պահել ակումբում, սակայն հասկանում եմ, թե ինչքան մեծ է հետաքրքրությունը նրա հանդեպ: Ինձ հայտնի է, որ նա ցանկանում է իր կարիերայի հաջորդ քայլն անել: Ես չեմ կանգնեցնի նրան,- Դե Բուրի խոսքերն է մեբերում Goal-ը: