«Ֆուլհեմ»-ի գլխավոր մարզիչ Մարտին Յոլը հաստատել է, որ ակումբի հետ սկսել է բանակցություններ պայմանագրի երկարաձգման համար:
«Ֆուլհեմ»-ի ղեկավարները գոհ են մարզչի աշխատանքից, ով կարողացավ պահել թիմի մակարդակը ամառային կորուստներից հետո: Հիշեցնենք, որ նախորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմից հեռացան Դենի Մերֆին, Էնդի Ջոնսոնը, Կլինտ Դեմփսին, Մուսա Դեմբելեն:
Վերջին ժամանակներս ակումբում մտավախություն կար, որ Յոլը կարող է տեղափոխվել ավելի հզոր ակումբ: Սակայն վերջինս արդեն հաստատել է, որ պատրաստ է երկարաձգել պայմանագիրը մինչև 2014թ-ի ամառ: