Ամստերդամի «Այաքսի» տաղանդավոր ֆուտբոլիստ Քրիտսիան Էրիկսենը հայտնել է, որ կընդունի միայն այն ակումբի առաջարկը, որն ամբողջությամբ գերազանցում է իր ներկայիս ակումբին:
Օրեր առաջ հոլանդական գրանդի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրն ակնարկել է, որ Էրիկսենին չի խանգարի, եթե նա որոշի տեղափոխվել «Լիվերպուլ»: Սակայն որևէ առաջարկության մասին ֆուտբոլիստը չի լսել:
-Ես գիտեմ այն, ինչ դուք: Եթե ես հեռանամ, ապա պետք է տեղափոխվեմ այնպիսի ակումբ, որն ամեն առումով գերազանցում է «Այաքսին»: Սակայն որևէ ակումբ չի հետաքրքրվել: Ես շատ եմ կարդացել այդ մասին, բայց որևէ հստակ բան չեմ լսել,- Voetbal International-ին հայտնել է Էրիկսենը:
Հավելենք, որ «Այաքսի» ցանկությունը հրաժեշտ տալ 21-ամյա դանիացուն կապված է նրա պայմանագրի վերջնաժամկետի հետ, որը լրանում է հաջորդ տարի: