«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ Եվրոպա Լիգայի հաղթանակն իր համար մեծ հիասթափություն կլինի: Հիշեցնենք, որ լոնդոնցիները նախորդ մրցաշրջանում Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ ճանաչվեցին կարևորությամբ Եվրոպայի երկրորդ առաջնության հաղթող:
-Ես չեմ ցանկանում հաղթել Եվրոպա Լիգայում: Դա մեծ հիասթափություն կլինի ինձ համար, քանի որ չեմ ուզում, որ իմ ֆուտբոլիստները մտածեն, որ իրենք այդ առաջնության մակարդակին են,- ասել է պորտուգալացի մարզիչը:
Ավելացնենք, որ Մոուրինյոն «Պորտույի» հետ Եվրոպա Լիգայում հաղթել է 2003թ-ին: