«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆլորան Մալուդան ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվեց թուրքական «Տրաբզոնսպոր» ակումբ:
Նախորդ ամռանը Ֆլորանը հրաժարվեց հեռանալ «Չելսիից» և վաղաժամ դադարեցրեց իր պայմանագիրը: Արդյունքում փորձառու ֆրանսիացին ամբողջ մրցաշրջանն անցկացրեց երիտասարդական թիմում:
Այս ամռանը Մալուդան կարող էր ինքնուրույն որոշել իր ապագան: Խոսվում էր, որ նա կմնա Պրեմիեր Լիգայում, սակայն Մալուդան որոշեց տեղափոխվել Թուրքիա:
Երեքշաբթի երեկոյան 33-ամյա Մալուդան անհատական ինքնաթիռով Փարիզից մեկնեց Տրաբզոն:
Ավելացնենք, որ Մալուդան «Չելսիում» էր 2007թ-ից: «Ազնվականների» հետ Ֆլորանը հաղթել է Պրեմիեր Լիգան, Չեմպիոնների Լիգան և երեք անգամ դարձել Անգլիայի գավաթակիր: