«Տոտտհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հերթական անգամ հերքել է իր և Գարեթ Բեյլի ապագայի հետ կապված տարբեր խոսակցությունները:
Երեկ երեկոյան «Բարսելոնան» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Տիտո Վիլանովային: Բուքմեյքերները և ֆուտբոլային մասնագետներն ամենից հավանական են համարում Վիլաշ-Բոաշի թեկնածությունը: Սակայն պորտուգալացի մարզիչն անգամ չի ցանկանում խոսել այդ թեմայով:
-Դա բարդ իրավիճակ է: Այժմ ես միայն ցանկանում եմ, որ Տիտոյի հետ ամեն ինչ լավ լինի: Եթե նա առողջական խնդիրների պատճառով է հեռացել, ապա պետք չէ շահարկումներ անել, չէ որ խոսքը մարդու առողջության մասին է,- ասել է Վիլաշ-Բոաշը: Sky Sports
Անդրեն նաև հերթական անգամ վստահեցրել է, որ այս ամռանը Բեյլը չի հեռանա «Տոտտենհեմից»: